հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի է դատավորը, ով վարելու է Արթուր Դանիելյանի վերաբերյալ քրեական գործը

Հայտնի է դատավորը, ով վարելու է Արթուր Դանիելյանի վերաբերյալ քրեական գործը

«Ադեկվադ» շարժման առաջնորդ Արթուր Դանիելյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Ա. Մելիքսեթյանին։ Այս մասին իր գրառման մեջ հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նշենք, որ Դանիելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով)։

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում երկու երբեմնի կուսակիցների միջև ծեծկռտուկից հետո Սիմոնյանը հայտարարել էր, որ Դանիելյանը հայհոյել է իրեն, ինքն էլ հարվածներ էր հասցրել նրան։ Ավելի ուշ հայտարարվեց, որ ըստ դատաբժիշկների, Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել, իսկ Դանիելյանի քիթն էր կոտրվել։ Դեպքի կապակցությամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) և 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով:

  • Կիսվել: