կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՔԾ-ն հաստատում է՝ Արթուր Դանիելյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է խուլիգանության հոդվածով

ՀՔԾ-ն հաստատում է՝ Արթուր Դանիելյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է խուլիգանության հոդվածով

«Ադեկվադ» շարժման առաջնորդ Արթուր Դանիելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով), InfoPort.am-ին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, որպես խափանման միջոց Դանիելյանի նկատմամբ է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում երկու երբեմնի կուսակիցների միջև ծեծկռտուկից հետո Սիմոնյանը հայտարարել էր, որ Դանիելյանը հայհոյել է իրեն, ինքն էլ հարվածներ էր հասցրել նրան։ Ավելի ուշ հայտարարվեց, որ ըստ դատաբժիշկների, Սիմոնյանը ուղեղի ցնցում է ստացել, իսկ Դանիելյանի քիթն էր կոտրվել։ Դեպքի կապակցությամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) և 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով:

ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա խուլիգանության և ծեծի ենթարկելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

  • Կիսվել: