ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արծվիկ Մինասյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Արծվիկ Մինասյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ հավաքի մասնակիցներին գումար բաժանելու մեղադրանքով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է Արծվիկ Մինասյանը։

Նա նշել է, որ քրեական գործը հարուցվել է Արմավիրում, քննվում է Արմավիրի քննչական վարչությունում, մայիսի վեցին: Այսօր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հրավիրվել է Արմավիր՝ հարցաքննության։

Իր հերթին փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացրել է, որ պատգամավորը հարցաքննվել է որպես վկա-կասկածյալ՝ այն դեպքում, երբ նա ունի պատգամավորի անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել։

՛՛Սա քաղաքական հետապնդում է, որը ձնագծնդիի նման մեծանում է։ Իրավապահ համակարգի ապօրինությունները նոր թափ են հավաքում՛՛,-ասել է փաստաբանը՝ նշելով, որ սա ՛՛հերթական բռնաճնշումն է՛՛:

  • Կիսվել: