կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Արտաշատի համայնքապետարանի ստուգումների արդյունքները․ կա 5 կալանավորված․ ուշագրավ մանրամասներ

Արտաշատի համայնքապետարանի ստուգումների արդյունքները․ կա 5 կալանավորված․ ուշագրավ մանրամասներ

 Արտաշատի համայնքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունների և ստուգումների արդյունքում 5 կալանավորված կա։ Այս մասին գրում է ArmLur.am-ը։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կալանվորվածներն անցնում են առանձնապես խոշոր չափերի կաշառքի և խարդախոթւյան գործով։ Իսկ ահա մեղադրյալների թիվը հասում է 10-ի։

Դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից պատասխանեցին, որ ավելի ուշ կարձագանքեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Արտաշատի համայնքապետարանում։

  • Կիսվել: