չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արտաքին առևտրի շրջանակներում թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով. նախագիծ

Արտաքին առևտրի շրջանակներում թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով. նախագիծ

Հոկտեմբերի 3-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծի առաջին բաժնում պարտադիր քննարկման ենթակա 8 հարց կա, երկրորդ բաժնում՝ 8 նախագիծ: Այս մասին խորհրդարանում տեղեկացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է թույլատվական փաստաթղթերի ընդունումը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու գործընթաց»,- ասաց հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ կարգավորումը մտցվում է, որպեսզի այսուհետ թղթային եղանակով շփում տեղի չունենա արտաքին առևտրային գործունեություն իրականացնող ընկերությունների հետ, և դրանով իսկ դյուրացվում է այս միջավայրում շփումը:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրեց՝ նախագիծը առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում չի ենթարկվել փոփոխությունների և ստացել է դրական եզրակացություն:

«Կոչ եմ անում կողմ քվեարկել»,- ասաց Ղահրամանյանը:

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-րդ հոդվածում, որի արդյունքում արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար Հայաստանի կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից լիցենզիաների կամ թույլտվությունների կամ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետբյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

  • Կիսվել: