կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արտամետի երիտասարդ բնակիչը տանը թմրամիջոց էր պահում

Արտամետի երիտասարդ բնակիչը տանը թմրամիջոց էր պահում

Փետրվարի 10-ին ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Նոր Արտամետ բնակավայրի տներից մեկում մի երիտասարդ թմրանյութ է պահում և օգտագործում:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանները մեկնեցին Արտամետ: 22-ամյա երիտասարդի տանը հայտնաբերվեց 26 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված: Երիտասարդը հայտնեց, որ այն թմրամիջոց է: Նա ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժին: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: