երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ Դավիթ Բեկում․ ականի պայթյունից 32-ամյա սյունեցի է վիրավորումներ ստացել

Արտակարգ դեպք՝ Դավիթ Բեկում․ ականի պայթյունից 32-ամյա սյունեցի է վիրավորումներ ստացել

Մարտի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմանում «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի շրջանի և զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է SHAMSHYAN.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի բնակիչ, 32-ամյա Ա. Իվանովն է։ Նա, ըստ նախնական տեղեկությունների, վնասվածքները ստացել է ականի պայթյունի հետևանքով:

Դեպքի փաստով հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: