երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել

Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել

Արցախում  ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայողներ են մահացել. տեղի լրատվամիջոցները հայտնում են երկու զոհի, մեկ վիրավորի մասին:

«Սեպտեմբերի 24-ին` ժամը 17:35-ի սահմանում, ականի վրա պայթել է ադրբեջանական բանակին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի զինվորական ավտոմեքենա։ Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի ապահովման ճանապարհին «ահաբեկչական նպատակներով նախօրոք տեղադրված» հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Աքրամ Շադմանովը և Թուրալ Սեիդովը։ Մեկ այլ զինծառայող՝  Էլվին Ալիևը, ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ», - ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։

  • Կիսվել: