շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առնվազն ՍԴ նախագահի ընտրության հարցով այսօր կլինի վերջնարդյունք. Շաթիրյան

Առնվազն ՍԴ նախագահի ընտրության հարցով այսօր կլինի վերջնարդյունք. Շաթիրյան

Առնվազն ՍԴ նախագահի ընտրության հարցով այսօր կլինի վերջնարդյունք, իսկ թե ինչպիսին կլինի այդ վերջարդյունքը, ենթադրություններ չեմ ուզում անել: Այս մասին այսօր ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Խոսելով  ՍԴ նախագահի միակ թեկնածու Խունդկարյանի հանդեպ իր վերաբերմունքի մասին՝ նա ասաց. ՛՛Վերաբերմունքս ցույց կտամ քվեարկությամբ, որը լինելու է գաղտնի՛՛:

Շաթիրյանն անդրադարձավ նաև Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե ՍԴ նախագահի ընտրության հարցում հնարավոր է՝ կա պայմանավորվածություն: Այս առնչությամբ նա ասաց, որՍԴ յուրաքանչյուր դատավոր ազատ է արտահայտել իր կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ: Ես Շաթիրյանը նշեց նաև, որ ինքն այդպիսի տպավորություն չունի:

Պատասխանելով հարցին, թե ՍԴ հին ու նոր կազմերը կարողանո՞ւմ են լեզու գտնել, թե՞ կա բեւեռվածություն՝ նա նշեց. ՛՛Այն, որ տարբեր հարցերի շուրջ մոտեցումները կարող են տարբեր լինել, կարող է լինել բավականին բուռն, թեժ բանավեճ, դա նորմալ է: Բայց այն, ինչ դուք ներկայացրեցիք, ծայրահեղություն է:

Շաթիրյանն ասաց նաև, որ ՍԴ նախագահի միակ թեկնածու Երվանդ Խուդկարյանին հարցեր ունի: ՛՛Ես ունեմ իմ ձեւավորված դիրքորոշումը, եթե չասեմ համոզմունքը այս հարցում: Չեմ ուզենա այս պահին որեւէ մեկին թիրախավորել կամ փակագծեր բացել՛՛,-հավելեց նա:

 

  • Կիսվել: