երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Առնվազն 20 նոր ռազմագերի ունենք». Սիրանուշ Սահակյան

«Առնվազն 20 նոր ռազմագերի ունենք». Սիրանուշ Սահակյան

«Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի հետևանքով առնվազն 20 նոր ռազմագերի ունենք, թեև այս պահին կարողացել ենք նույնականացնել 10-ին»․ այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Օրեր առաջ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից միջպետական գանգատ է ներկայացվել անհապաղ միջոցների համար, որտեղ այս պահին դեռևս մեկ նույնականացված անձի տվյալ է ներկայացվել։ Մեր հաշվարկներով՝ ռազմագերիների թիվը երկու տասնյակ է, սակայն աշխատանքները շարունակվում են, հույս ունենք՝ առաջիկա օրերին հստակ թիվ ու անուններ կունենանք»։

Սահակյանի խոսքով՝ նույնականացված բոլոր անձանց մասով ներկայացվում է անհատական գանգատ, որը լրացնում է միջպետական գանգատը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: