հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արմեն Թավադյանի գործով նիստը հետաձգվել է. պաշտպան

Արմեն Թավադյանի գործով նիստը հետաձգվել է. պաշտպան

Արմեն Թավադյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի մարտի 11-ին՝ 16:00-ից, իսկ մարտ 10-ի նիստը հետաձգվել է։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Հավելյալ կետեր, որոնք մեզ հայտնի են դարձել ավելի ուշ, առաջիկայում կասենք դատախազի ներկայությամբ: Այսօրվա նիստը հետաձգվեց, որպեսզի դատախազը հասցնի կարծիք հայտնի այդ նոր հանգամանքների մասին, որոնք նախաքննական գաղտնիք են, հիմա չենք կարող ասել: Մենք կներկայացնենք այդ նոր հանգամանքները»,-ասաց Արամ Օրբելյանը: 

 

  • Կիսվել: