ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմեն Թավադյանի և Ռոբերտ Քոչարյանի աջակցի գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին

Արմեն Թավադյանի և Ռոբերտ Քոչարյանի աջակցի գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
 

Արմեն Թավադյանը և Վարուժան Մկրտչյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 340 հոդվածի 4-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): Արմեն Թավադյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

  • Կիսվել: