կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արմեն Գևորգյանը չի կատարելու դատարանի խնդրանքը՝ դատական նիստի մասին Քոչարյանին տեղյակ պահելու մասին

Արմեն Գևորգյանը չի կատարելու դատարանի խնդրանքը՝ դատական նիստի մասին Քոչարյանին տեղյակ պահելու մասին

Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է Մարտի 1-ի գործի քննությունը, որին երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել:

Դատավորը դատական նիստի մկենարկին ասաց, որ դատարանը  չունի պատշաճ ծանուցում՝ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի մասով:

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ հայտարարեց, որ նիստին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը պարտադիր չէ, քանի որ նրա իրավունքների հարցը չի քննարկվում:

«Սա այն հարցն է, որի քննարկումն ամենևին չի պահանջում, որպեսզի այլ մեղադրյալներ լինեն՝ անկախ նրանից ծանուցվել են, թե ոչ: Ռոբերտ Քոչարյանի իրավունքների հարցը այստեղ չի քննարկվում: Հիմա կոնկրետ հարց է  քննարկվում, որը պարոն Քոչարյանի հետ ոչ մի առնչություն չունի:

Ինչ վերաբերում է դատարանի խնդրանքին՝ պարոն Քոչարյանին տեղյակ պահելուն, պարոն Գևորգյանը նման պարտավորություն չունի»,- ասաց Լուսինե Սահակյանը: 

  • Կիսվել: