չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արմեն Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին. պաշտպան

Արմեն Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին. պաշտպան

Հայաստանի նախկին վարչապետ չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել է ցուցմունք տալ ու պատասխանել որեւէ հարցի՝ որակելով մեղադրանքը քաղաքական եւ ակնհայտ ապօրինի։ Այս մասին իր ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ դուրս եկանք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ Պարոն Արմեն Գեւորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել է ցուցմունք տալ եւ պատասխանել որեւէ հարցի՝ որակելով մեղադրանքը քաղաքական եւ ակնհայտ ապօրինի։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորգարություն չհեռանալու մասին։ Արմեն Գեւորգյանը սկզբունքային գտնվելով իր դիրքորոշմանը որեւէ դատավարական փաստաթղթի չի ծանոթացել եւ ոչ մի որոշում, արձանագրություն չի ստորագրել։

Իսկ ինչ վերաբերում է վարույթի ընթացքում պատշաճ վարքագծի դրսեւորմանը, ապա պաշտպանական կողմը հայտարարել է, որ Արմեն Գեւորգյանը այսօր երկու անգամ վարույթն իրականացնող մարմնի կանչով պատշաճ ներկայացել է եւ որեւէ խուսափողական գործողություններ չի կատարել եւ չի պատրաստվում կատարել։

Ավելին՝ վերջինս պատրաստվում է մնալ ՀՀ-ում եւ իր ամբողջ ներուժը դնել հայ ազգի արժանապատվությունը բարձր պահելու եւ կատարելու հնարավորինն ու անհնարը, որպեսզի յուրաքանչյուր Հայորդի հպարտանա իր ազգի համար»։

 

 

  • Կիսվել: