ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմեն Չարչյանի գործը քննող դատավորը հայտնի է

Արմեն Չարչյանի գործը քննող դատավորը հայտնի է

Անձեռմխելիությունից զրկված պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի եւ եւս 4 անձի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Ադրինե Ղուկասյանին։

 Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։   Նրա նկատմամբ  բացակայելու արգելքն է ընտրվել որպես խափանման միջոց։

 Բացի Արմեն Չարչյանից, այս գործով անցնում է նաեւ  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության  4 փորձագետներ Հայկազ Չախոյանը, Կարեն Մխիթարյանը, Արմինե Հարոյանը եւ Վարդան Խաչիյանը։ Նրանք եւս մեղադրվում են կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար։

  • Կիսվել: