հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմեն Չարչյանի գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին

Արմեն Չարչյանի գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին

«Իզմիրյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին:

Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Իզմիրյան բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել ՙՙՀայաստան՚՚ դաշինքի օգտին:

 

  • Կիսվել: