շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Արմեն Աշոտյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ չեն արձակի, այլ կտեղափոխեն միանգամից տուն

Արմեն Աշոտյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ չեն արձակի, այլ կտեղափոխեն միանգամից տուն

Արմեն Աշոտյանի փաստաբանները Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց հավաքված լրագրողներին տեղեկացրեցին, որ պետք չէ սպասել Աշոտյանի ազատ արձակմանը, քանի որ ՔԿՀ աշխատակիցները տեղեկացրել են, որ նրան իրենց մեքենայով կտեղափոխեն տուն։

«Օրենքով չնախատեսված կարգ է, բայց ավանդույթ է դարձել որոշ դեպքերում»,-ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբան Ռուբեն  Մելիքյանն էլ ասաց, որ հարցի պատասխանը բոլորի համար էլ պարզ է։ «Արմեն Աշոտյանի քաղաքական հետապնդումը լայն հանրային հնչեղություն է ստացել, և այն, որ լրատվամիջոցներն այստեղ են, կարող է նա դուրս գալ, հարցեր տրվեն, պատասխաններ տրվեն, քաղաքական իշխանության տեսանկյունից այդքան էլ հարմար չէ»,-ասաց նա և նշեց, որ կարևորը վերջապես 1 տարի 3 ամիս այս պատերի ներքո անցկացնելուց հետո նա ընտանիք կվերադառնա։

Նշենք, որ դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի դեմ դատավարությունը կշարունակվի  տնային կալանքի պայմաններում։

  • Կիսվել: