շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Արմեն Աշոտյանին ձերբակալել են բժշկական համալսարանում կատարված չարաշահումների գործով. ՔԿ

Արմեն Աշոտյանին ձերբակալել են բժշկական համալսարանում կատարված չարաշահումների գործով. ՔԿ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է՝ InfoPort.am-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը․

«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում, հիմքը խափանման միջոցի պայմանները խախտելն է եղե»լ։

 Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց նաև, որ  Աշոտյանի հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանրության համար կոնկրետ մանրամասնություններով ու փաստերով տեղեկատվություն կհրապարակի։

  • Կիսվել: