հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի պահվող զինամթերք են հայտնաբերել

Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի պահվող զինամթերք են հայտնաբերել

Սեպտեմբերի 30-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս Արմավիրի մարզի պարեկները Հուշակերտ-Վանանդ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա:

Պարզվել է, որ մեքենայի սրահում կա որսորդական ակոսափող հրազեն, որի համար վարորդն ուներ համապատասխան փաստաթղթեր: Սակայն մեքենայում կային նաև փամփուշտներ, այդ թվում` մեկ տուփ ինքնաձիգի մարտական փամփուշտ:

Զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով Արմավիր քաղաքի բնակիչ 43-ամյա վարորդին պարեկները ներկայացրել են ոստիկանության Բաղրամյանի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են:

 

  • Կիսվել: