ՆԳՆ-ի մանրամասները՝ Արմավիրի մարզում հնչած կրակոցների վերաբերյալ. ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուսը տեղափոխվել է ԲԿ
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։
Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
ՆԳՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։