շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Արմավիրի բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում հայտնաբերվեց ու ձերբակալվեց Լենուղի բնակավայրում ապրող 47-ամյա մի տղամարդ։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ և կաթուցիչ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվոցին։

Պարզվեց, որ նրան թմրամիջոցը տվել էր Սարդարապատ համայնքում բնակվող 51-ամյա մի տղամարդ, որը ևս օպերատիվ կերպով հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ 

  • Կիսվել: