շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է ազատազրկված անձանց իրավագիտակցության բարձրացմանը նպաստող քննարկում

«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է ազատազրկված անձանց իրավագիտակցության բարձրացմանը նպաստող քննարկում

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր իրավաբան Ասյա Օհանյանի նախաձեռնությամբ դատապարտյալների հետ իրականացվել է քննարկում անձի իրավունքների վերաբերյալ։

Քննարկման նպատակն էր դատապարտյալների շրջանում ամրապնդել սեփական իրավունքների ճանաչողությունը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը։ Բացի այդ՝ մասնակից դատապարտյալներին պարզաբանվել են իրավագիտության բնագավառում իրենց համար հետաքրքություն առաջացնող և անհասկանալի հարցերը։ 

  • Կիսվել: