կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Արմավիր» ՔԿՀ-ի պահակակետում հայտնաբերվել է հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողի դին

«Արմավիր» ՔԿՀ-ի պահակակետում հայտնաբերվել է հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողի դին

2023 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում հայտնաբերվել է հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայող, 1977թ. ծնված Լ․Մ-ի դին՝ հրազենային վնասվածքով:

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ վերջինս կատարել է ինքնասպանություն իրեն ամրակցված ծառայողական զենքով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: