ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արման Սահակյանի գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների. նոր բացահայտումներ (տեսանյութ)

Արման Սահակյանի գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների. նոր բացահայտումներ (տեսանյութ)

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի նկատմամբ հարուցված քրեական գործից: Ինչպես հայտնի է, մայիսի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներագրավվել է որպես մեղադրյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով:

«Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրայլ: Նախաքննությունը շարունակվում է,- ասել էր լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը: Քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ Քննչական կոմիտեն չէր հրապարակել նախաքննության շահերից ելնելով: Հիշեցնենք՝ Արման Սահակյանը 2011-2018թթ-ին զբաղեցրել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը: Այսպիսով Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արման Սահակյանի նկատմամբ հարուցված քրեական գործով:

Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն, Արման Սահակյանից բացի ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նաեւ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարրչության նախկին պետ Արդրանիկ Քասարյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանին:

Ի դեպ, գործով անցնող երեք մեղադրյալներին ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարրչության նախկին պետ Արդրանիկ Քասարյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանն ազատ են արձակվել գրավի դիմաց:

 

Տեղեկությունը պարզելու համար դիմեցինք ՀՀ քննչական կոմիտեի լրատվության վարչության պետ Ռիմա Եգանյանին, ով հաստատեց, որ Քրեական գործով նշված անձանց մեղադրանք է առաջոդրվել ՀՀ քրեական օրենսգրի 308 հոդվածի 2 մասով և որպես խափանման միջոց կիրառվել է գրավը՝ յուրաքանչյուր համար 2 մլն ՀՀ դրամ, Արման Սահակյանի նկատմամբ ևս խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 5 մլն ՀՀ դրամ: Նախաքննության շահերից ելնելով` քրեական գործի այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: