շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արման Խաչատրյանը հեռանում է ԲԴԽ-ից

Արման Խաչատրյանը հեռանում է ԲԴԽ-ից

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, Դատական ծառայության առաջին դասի խորհրդական Արման Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Խաչատրյանին կփոխարինի լրագրող Լիլիթ Շաբոյանը։ 

«Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին ազատման դիմում եմ ներկայացրել:
 

Բարձրագույն դատական խորհրդի, դատական իշխանության վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղղել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ www.court.am –ում նշված էլեկտրոնային հասցեներով և հեռախոսահամարներով:

Սիրելի գործընկերներ, ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլորիդ առողջ և կառուցողական համագործակցության համար:

Շնորհավորում եմ նաև մեր գործընկերուհուն պետական ծառայության անցնելու կապակցությամբ: Լիլիթ Շաբոյան, բարի ծառայություն եմ մաղթում», - գրել է Խաչատրյանը։

  • Կիսվել: