Առգրավվել են ապօրինի որսի համար նախատեսված թակարդներ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները նոյեմբերի չորսին Արմավիրի մարզի Քարակերտ և Մեծամոր համայնքներում հայտնաբերել և առգրավվել են անհայտ անձանց կողմից տեղադրված, վայրի կենդանիների ապօրինի որսի համար նախատեսված 4 մետաղալարե ինքնաշեն թակարդ։
Տեսչական մարմնից հայտնում են, որ տեսչական մարմնի և Ոստիկանության կողմից ձեռնարկվում են համատեղ միջոցառումներ թակարդները տեղադրած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար։
Ապօրինի որսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են։