ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 «Արգել» ՀԷԿ ջրամբարում հայտնաբերվել է անհետ կորած 83-ամյա կնոջ դին (տեսանյութ)

«Արգել» ՀԷԿ ջրամբարում հայտնաբերվել է անհետ կորած 83-ամյա կնոջ դին (տեսանյութ)

Հայտնաբերվել է անհետ կորած 83–ամյա կնոջ դին։ Այս մասին հայտարարություն է տարածել ոստիկանության լրատվական ծառայությունը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Հունիսի 7-ին, ժամը 08.35-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում ԱԻՆ «911» ծառայությունից հաղորդում է ստացվել, որ «Արգել» ՀԷԿ ջրամբարում դիակ կա:

Պարզվել է, որ հայտնաբերվածը հունիսի 3-ից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 83–ամյա Մարգո Հակոբյանի դին է:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: