շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արևիկ Պետրոսյանը չի առաջադրվի ՍԴ նախագահի պաշտոնում․ այլ թեկնածու ևս չի առաջադրի

Արևիկ Պետրոսյանը չի առաջադրվի ՍԴ նախագահի պաշտոնում․ այլ թեկնածու ևս չի առաջադրի

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանը նախագահ է ընտրում: Քիչ առաջ ՍԴ ժամանեց Արևիկ Պետրոսյանը, ով ասաց, որ ինքը մասնակցել է ՍԴ բոլոր նիստերին, մասնակցելու է նաև այս մեկին:

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր թեկնածությունը չի առաջադրելու, չի առաջադրելու նաև այլ դատավորի թեկնածություն:

Հարցին, թե ում է ձայն տալու ինքը, նա ասաց՝ կսպասի, տեսնի, թե ում թեկնածությունն է լինելու, ինչ են ասելու թեկնածուները, ինչ տեսլական ունեն, ինչ կարծիք ունեն առկա իրավիճակ մասին:

Նշենք, որ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իր թեկնածության հարցը չի քննարկվել, իսկ Վահե Գրիգորյանը հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին

  • Կիսվել: