ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՍԴ-ում ճգնաժամի վերաբերյալ հարցին Խունդկարյանն ընդհանրական գնահատական է տվել. ՍԴ դատավոր

ՍԴ-ում ճգնաժամի վերաբերյալ հարցին Խունդկարյանն ընդհանրական գնահատական է տվել. ՍԴ դատավոր

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը մասնակցել է ՍԴ դատավորի քվեարկությանը, հարցեր է ուղղել թեկնածուին, սակայն չգիտի՝ ինչու Երվանդ Խունդկարյանը չընտրվեց: Նա չմանրամասնեց՝ ովքեր են մասնակցել, և ովքեր չեն մասնակցել քվեարկությանը:  Այս ասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավորը։

Ա.Պետրոսյանը նշեց, որ ընտրության գործընթացը ծավալուն էր, բազմաթիվ հարցեր են հնչել թեկնածուին, եղել են քննարկումներ, նրա խնդրանքով անդրադարձ է եղել ՍԴ-ում ճգնաժամին: ՍԴ դատավորն ասաց, որ Խունդկարյանը պատասխանել է այդ թեմայով իր հարցին, տվել ընդհանրական պատասխան, բավարարել է, թե ոչ մանրամասներ նա կրկին չցանկացավ ներկայացնել:

Ա.Պետրոսյանը տեղեկացրեց, որ չի առաջադրել և ապագայում էլ չի պատրաստվում ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել:

Ինչ վերաբերվում է ՍԴ նախագանի ընտրության տեսաձյանագրության հրապարակմանը, Արևիկ Պետրոյսանն ասաց, որ ամբողւջպրոցեսի հրապարակային իրականացման հետ սկզբունքային առարկություն չունի։ 

  • Կիսվել: