չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործը դատարանում է․ մանրամասներ

Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործը դատարանում է․ մանրամասներ

Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ քրեական գործը մեկ վարույթում է, այն դատարան է ստացվել օգոստոսի 24-ին և մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանին:

Երկուսի նկատմամբ էլ ընտրված է խափանման միջոց կալանքը:

Ըստ մեղադրական եզրակացության, Անդրանիկ Նորիկի Թևանյանին մեղսագրվում է հանցանքների կատարում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով:

Արեգնազ Գուրգենի Մանուկյանին մեղսագրվում է հանցանքի կատարում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով:

ՔՕ հոդված 418. Պետական դավաճանություն

1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության
պատժվում է ազատազրկմամբ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

ՔՕ հոդված 426. Պետական գազտնիք պարունակող տեղեկատվություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը:

ՔՕ 427. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝
պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

  • Կիսվել: