կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Առավոտյան 8.00-ից մինչև կեսօր ոստիկանությունում արձանագրվել է 21 դեպք. ՀՀ ոստիկանության շտաբի պետ

Առավոտյան 8.00-ից մինչև կեսօր ոստիկանությունում արձանագրվել է 21 դեպք. ՀՀ ոստիկանության շտաբի պետ

Առավոտյան 8.00-ից մինչև կեսօր ոստիկանությունում արձանագրվել է 21 դեպք, որոնցից որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար: Այս մասին ԿԸՀ մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը:

Նա նշեց. ՛՛Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող 1 դեպքը գրանցվել է Երևանում, իսկ մնացածը՝  մարզերում: 7 հաղորդումները վերաբերել են 1-ից ավելի անգամ քվեարկելուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, գույքը դիտավորությամբ վնասելուն, մարմնական վնասվածք հասցնելուն՛՛:

Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ արձանագրված դեպքերից հինգն ընտրական իրավախախտումներ են, երկուսը՝ այլ բնույթի:

 

 

  • Կիսվել: