ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Առավոտը բարի չէր ոստիկանության համար». Վահե Գրիգորյան

«Առավոտը բարի չէր ոստիկանության համար». Վահե Գրիգորյան

Առավոտը բարի չէր ոստիկանության համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ ՀՀ Վարչական դատարանը Իմ կազմած հայցադիմումը ընդունել է վարույթ՝ միաժամանակ բավարարելով նաև հայցադիմումին կից հայցի ապահովման միջնորդությունը, ինչով մինչև դատաքննության ավարտը կասեցվել է դեռևս 2020թ հոկտեմբերին օկուպացիոն ռեժիմին քննադատելու համար քաղաքացու նկատմամբ 300.000 ՀՀ դրամ տուգանք նշանակելու մասին որոշման կատարումը. որոշումը գտնվում էր ԴԱՀԿԾ վարույթում:

Գործի համարը հատուկ չեմ նշում. կտեղադրեմ արդեն հաղթական վճռի կայացումից և հրապարակումից հետո:

Շնորհակալություն»:

  • Կիսվել: