երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արարատի մարզում «Վեոլիա Ջրի» ջրաչափի հաշվիչի համար փորված հորի մեջ հայտնաբերվել է դի

Արարատի մարզում «Վեոլիա Ջրի» ջրաչափի հաշվիչի համար փորված հորի մեջ հայտնաբերվել է դի

Նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմանում Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 44-ամյա Գայանե Շ․-ն ահազանգել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ իրենց գյուղի սեփական տան բակում մայրն ընկել է հորի մեջ և մահացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը՝ նույն գյուղի բնակիչ 63-ամյա Նվարդ Հ․-ն, անզգուշաբար ընկել է իրենց բակում «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից տեղադրված ջրաչափի հաշվիչի համար նախատեսված հորի մեջ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

  • Կիսվել: