ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արամ Վարդանյանի բնակարանից վերցրել են քրեական գործի հետ կապ չունեցող իրեր. փաստաբան

Արամ Վարդանյանի բնակարանից վերցրել են քրեական գործի հետ կապ չունեցող իրեր. փաստաբան

Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապեր»-ի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վարդանյանի բնակարանից վերցրել են անձնական կյանքին վերաբերվող տեսաերիզներ և այլ իրեր, որոնք ընդհանարպես քրեական գործի հետ ոչ մի առնչություն չունեն:

Նա նշեց. «Մենք առարկել ենք դա, որովհետև քրեական գործի համար էական նշանակություն ունեցող իրեր պետք է վերցվեն»,- նշեց նա:

Փաստաբանն ասաց, որ ոչինչ չի հայտնաբերվել, Վարդանյանը քրեական գործի հետ որևէ առնչություն ունենալ չի կարող, և որոշման բովանդակային մասից երևում է, որ խոսքն ինչ-որ անձանց ենթադրությունների մասին է. «Իհարկե, այդ անձանց մենք գիտենք, գիտենք նրանց առնչությունը որոշակի անձանց հետ, նրանց շահագրգռվածությունը նման ենթադրություններ անելու: Մենք շուտով դրան կանդրադառնանք և կնշենք՝ ինչ շահագրգռվածություն ունեն նման անձինք, որ նման հաղորդումներ են տալիս»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանն իրենց ֆեյսբուքյան էջերով տեղեկացրել էին, որ երեկ ոստիկանական աշխատակիցները, առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, ներխուժել են Արամ Վարդանյանին պատկանող և Արցախի 17 հասցեում գտնվող այլ տներ, կոտրել դռներն ու պատուհաները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, «կատարել հափշտակություն»։

  • Կիսվել: