ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առաջարկում ենք ընդլայնել նոտարների գործառույթները՝ հավելելով վկաների ցուցմունքների ընդունման հնարավորությունը. փոխնախարար

Առաջարկում ենք ընդլայնել նոտարների գործառույթները՝ հավելելով վկաների ցուցմունքների ընդունման հնարավորությունը. փոխնախարար

ԱԺ նիստում այսօր արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ Հայաստանում նոտարները հնարավորություն կստանան ընդունել վկաների ցուցմունքները:

Նա նշեց. «Տվյալ փոփոխություններով մենք առաջարկում ենք ընդլայնել նոտարների գործառույթները՝ հավելելով վկաների ցուցմունքների ընդունման հնարավորությունը»:

Ըստ փոխնախարարի՝ 2016 թվականից նոտարներն իրավունք ունեն հաստատել իրավաբանորեն նշանակալի փաստեր, սակայն հաճախ նրանց մոտ գործիքակազմը բավարար չի լինում, ինչի պատճառով գործերը փոխանցվում են դատարանները:

Գրիգորյանն ասաց. «Եթե վկան համաձայնի ցուցմունք տալ, ապա նա պետք է զգուշացվի կեղծ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին»:

  • Կիսվել: