շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Առաջարկում եմ խոսել ձեր ղեկավարի հետ ու հարցնել, թե Ձերբակալվածների պահման վայրում ինչ էր ասում ինձ. Թաթոյանն՝ իրեն քննադատողներին

Առաջարկում եմ խոսել ձեր ղեկավարի հետ ու հարցնել, թե Ձերբակալվածների պահման վայրում ինչ էր ասում ինձ. Թաթոյանն՝ իրեն քննադատողներին

Նրանք, ովքեր հանկարծ կասկածի տակ կառնեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անաչառությունը, առաջարկում եմ խոսել ձեր ղեկավարի հետ ու հարցնել, թե Ձերբակալվածների պահման վայրում ինչ էր ասում ինձ։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադառնալով իրեն քննադատողներին։

Նա ընդգծեց՝ եթե հանկարծ ղեկավարը չասի, մյուս պաշտոնյաներին թող հարցնեն՝ ինչպես էին գնահատում ՄԻՊ-ի աշխատանքը, երբ այցեր էին անում։

«Եթե իրենք էլ չասեն, կարող եք հայտարարությունները նայել կամ, գոնե, միջազգային կառույցների գնահատականներին հետևել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի անաչառության վերաբերյալ», -նշեց ՄԻՊ-ը։

  • Կիսվել: