Արագածոտնի թեմի հարցաքննված 2 հոգևորականները վկայի կարգավիճակ ունեն․ մանրամասներ
Այսօր Քննչական կոմիտեում հարցաքննվել են Արագածոտնի թեմի հոգևորականներ տեր Եղիշե քահանա Բարսեղյանն ու տեր Մուշեղ քահանա Վահանյանը: 24News-ն այս մասին տեղեկացավ պաշտպան Արմինե Ֆանյանից:
Նա նշեց, որ քահանաները կանչվել են խտրականության դրսևորման և հավաքներին մասնակցելու հարկադրության հիմքով:
Քահանաներն ունեցել են վկայի կարգավիճակ:
Ըստ պաշտպանի ենթադրության՝ վարույթը նախաձեռնվել է Տեր Արամի և Տեր Թադեի իրավապահներին հայտնած տեղեկատվության հիման վրա:


