չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արագ արձագանքման խմբերը կուսումնասիրվեն «Ադեկվադ» միաբանության անդամների բերման ենթարկելու հիմքերը. ՄԻՊ

Արագ արձագանքման խմբերը կուսումնասիրվեն «Ադեկվադ» միաբանության անդամների բերման ենթարկելու հիմքերը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։

Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիալյանին աջակիցներն այսօր բերման ենթարկվել ոստիկանություն:

  • Կիսվել: