հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Արաբկիրի նախկին թաղապետը հրաժարվել է ցուցմունք տալ

Արաբկիրի նախկին թաղապետը հրաժարվել է ցուցմունք տալ

Երևանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանն այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտե:

ՔԿ-ից դուրս գալուց հետո Շահինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործն իր հետ կապ չունի, ուստի հրաժարվել է ցուցմունք տալ:

Նա նշեց. «Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Եթե իմանայի, կպատասխանեի: Ինչ-որ մեկն ասել է, որ ինձ ինչ-որ գումար է տվել: Ես նրան նույնիսկ չեմ ճանաչում»:

Շահինյանն ասաց նաև, որ չգիտի, թե իրեն նորից կկանչեն, թե որ, սակայն եթե կանչեն,  պարտաճանչ կերպով կներկայանա:

Նա անդրադարձավ նաև  իր բնակարանում երեկվա խուզարկությանը և ասաց, որենթադրում է, որ դա կապ ունի նույն գործի հետ: «Ես արդեն պատրաստվում եմ դիմել դատարան՝ բողոքարկելու խուզարկության որոշումը»,-ասաց Շահինյանը:

  • Կիսվել: