շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը (տեսանյութ)

Ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը (տեսանյութ)

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 25-ին՝ ժամը 00։00-ից ապրիլի 26-ի ժամը 05։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Ամիրյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ապրիլի 25-ին՝ ժամը 08։00-ից ապրիլի 26-ը՝ ժամը 01։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։

  • Կիսվել: