Ապօրինություններին վերջ տալու պահանջով բողոքի ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց (ուղիղ)
«Սրբազան պայքարի» անդամներն այսօր՝ նոյեմբերի 1-ին, բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ գրասենյակի դիմաց՝ պահանջելով վերջ տալ ապօրինություններին։
Խոսքը վերաբերում է վերջին ձերբակալություններին։ Ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալվել էին Հայկ Նիկողոսյանը, Աղվան Արշակյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդյանը, Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը, Արտեմ Խառատյանը:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ հայտնել էր, որ ձերբակալված երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար։