կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Գագիկ Բեգլարյանը ներկայացել է դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Գագիկ Բեգլարյանը ներկայացել է դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրան փոխկապակցված անձինք այսօր ներկայացել են դատախազություն:

Գագիկ Բեգլարյանին են փոխանցվել կատարված ուսումնասիրության նյութերը՝ դրանց ծանոթանալու և վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով։

2020-ի մարտին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Բեգլարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով ու պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, յուրացրել է Երևանի Կենտրոնում՝ Թամանյան փողոցում գտնվող մանկապարտեզը՝ 233.4 միլիոն դրամ արժողությամբ։ Ըստ ԱԱԾ-ի՝ Երևանի ավագանու և քաղաքապետ եղած ժամանակվա իր համապատասխան որոշումներով Բեգլարյանը 228 քառակուսի մակերեսով մանկապարտեզի տարածքն ընդամենը 23 միլիոն դրամով օտարել էր սեփական որդուն՝ Հրանտ Բեգլարյանին։ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ այս տարվա մայիսին նա վերադարձել էր ՀՀ՝ դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցելով պատճառված վնասը։ Եվս 50 միլիոն դրամ Բեգլարյանը վճարել էր խափանման միջոց գրավի համար։

  • Կիսվել: