երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը․ ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ)

Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը․ ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ 50-ամյա մի տղամարդ Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի իր բնակության վայրում պատրաստում է տարատեսակ թմրամիջոցներ և զբաղվում դրանց ապօրինի շրջանառությամբ:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանութան Կոտայքի և Աբովյանի քննչական բաժինների ծառայողները հոկտեմբերի 12-ին խուզարկություն կատարեցին 50-ամյա տղամարդու բնակության վայրում: Հայտնաբերվեցին ընդհանուր 315 գրամ «մեֆեդրոն» և 20 մլ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ, մարիխուանայով լցված մեկ տարա, ինչպես նաև երկու միլիոն դրամ:

50-ամյա տղամարդը կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: