ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքի մարզում

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքի մարզում

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մարտունու բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք՝ շնորհիվ բաժնի համայնքային ոստիկանների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ճամբարակի ոստիկանները, ինչի շնորհիվ արձանագրվել է ինքնաշեն ատրճանակների, որսորդական հրացանի ու ռազմամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է որսորդական հրացանի ու ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Գեղարքունիքի պարեկները, ինչի շնորհիվ Ճամբարակի և Մարտունու բաժիններում արձանագրվել է տարբեր տեսակի ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: