ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորներ ու դատախազներ կառանձնացվեն․ նախագիծ

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորներ ու դատախազներ կառանձնացվեն․ նախագիծ

Ազգային ժողով է ներկայացվել նախագիծ, որը արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի խոսքով՝ ամբողջացնելու է ապօրինի գույքի բռնագանձման մասին կարգավորումները։ Դրանք ներկայցվել են հրատապությամբ, և դրանց ընդունումից հետո համակարգը կսկսի գործել։

Գալյանը բացատրեց, որ նախատեսվում է դատախազության համակարգում ստեղծել երկու դատախազական հաստիք, որոնք զբաղվելու են հենց ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ գործերով, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը որոշելու է այն դատավորներին, որոնք բացի իրենց պրոֆիլային գործերից, կկարողանան քննել նաև ապօրինի գույքի բռնագանձման գործեր։

Հարցին պատասխանելիս փոխնախարարը բացատրեց, որ այդ դատավորները այդ գործերով կզբաղվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել հակակոռուպցիոն դատարանը։ Այդ դատավորները կանցնեն վերապատրաստումներ՝ այդպիսի գործեր քննելուն պատրաստ լինելու համար:

  • Կիսվել: