կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ապագա իրավագետները՝ Քննչական կոմիտեում (լուսանկարներ)

Ապագա իրավագետները՝ Քննչական կոմիտեում (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 3-ին, հերթական ճանաչողական այցն է տեղի ունեցել ՀՀ քննչական կոմիտեում. այս անգամ հյուրընկալվողները «Հայբուսակ» համալսարանի «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի ուսանողներն էին:

ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետի պաշտոնակատար Վահրամ Անդրեասյանն ուսանողներին ծանոթացրել է Քննչական կոմիտեի գործունեությանը, գործառույթներին, Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կարգին՝ պատասխանելով նաև ուսանողներին հուզող հարցերին:

Ճանաչողական այցի ընթացքում Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ապագա իրավագետներին ներկայացրել է «ճանաչման սենյակը», գրադարանը, բացատրեց քննչական գործողությունների կատարման կարգը, ծանոթացրել քննիչի աշխատանքի առանձնահատկություններին:

Ուսանողները հանդիպել են նաև Քննչական կոմիտեի տարբեր վարչությունների քննիչների հետ, ծանոթացան ստորաբաժանումների գործառույթներին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

ՔԿ-ն նշում է, որ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար հյուրընկալում է հայաստանյան տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներին, աշակերտներին, ինչը խթան կարող է հանդիսանալ ապագա իրավագետների գործնական գիտելիքների ձեռք բերման ճանապարհին՝ նպաստելով նաև մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելուն, որոշում կայացնելուն։

 

  • Կիսվել: