հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ

Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ամանորի և Սուրբ ծննդի առիթվ շնորհավորական ուղերձ է հղել.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցնող տարին լի էր դժվարություններով բոլորիս համար:

Աղետաբեր պատերազմի անդառնալի կորուստների ցավը շարունակում է տանջել մեզ:

Կանգնած ենք մեր անվտանգությունն ապահովելու խնդրի առաջ:

Այս գլխավոր մարտահրավերը պահանջում է գիտակցել, որ անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց. այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում:

Մարդն ու նրա իրավունքները պետք է դրվեն բոլոր որոշումների հիմքում՝ սկսած անվտանգությունից մինչ բանտեր, երեխաների հաստատություններ, զինծառայողներ ու պետական համակարգի քաշքշուկներ:

Այս գաղափարով պետք է տանենք մեր պետականության ուժեղացման համար պայքարը և չպետք է թուլացնենք մեր զգոնությունը։

Մեր միասնական նպատակի համար պետք է օգտագործենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հավաքական ուժն ու նվիրական լույսի պես պահենք մեր պետականությունը՝ մեր իրավունքների գլխավոր երաշխավորին:

Թո՛ղ, որ Նոր տարին խաղաղություն և առողջություն, միայն բարիք բերի մեր ժողովրդին»։

  • Կիսվել: