երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Աննա Վարդապետյանն ու Վլադիմիր Զիմինը քննարկել են ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի առաջիկա նիստին վերաբերող հարցեր

Աննա Վարդապետյանն ու Վլադիմիր Զիմինը քննարկել են ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի առաջիկա նիստին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը Երևանում անցկացնելու որոշումը: Հիշեցնենք, որ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անցկացվել էր 2007 թվականին:

Համակարգող խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակը ներառում է ԱՊՀ անդամ երկրներում հանցավորության վիճակը, հանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ապահովումը և այլն։

Վլադիմիր Զիմինը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ջերմ ընդունելության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Խորհրդի առաջիկա նիստին վերաբերող մի շարք հարցեր:

 

  • Կիսվել: