Անկախ դատավորի ցուցաբերած վարքագծից ու ընդունած որոշումներից, մինչև վերջին պահն էլ ակնկալում եմ արդար վճիռ․ Հրայր Թովմասյան
Ցանկացած մարդու ակնկալիքն ու պայքարն արդարության համար է, կլինի իմ գործով, թե՝ ուրիշի: Այս մասին հերթական դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ անդրադառալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի իր գործի վճռի մասով:
«Իմ կյանքի վերջին 10-15 տարին եղել է հրապարակային և դա եղել է աշխատանք արդարության հաստատման համար, բնականաբար, իմ գործով էլ ես չեմ կարող ակնկալել կամ մտածել այլ բան:
Անկախ դատավորի ցուցաբերած վարքագծից ու ընդունած որոշումներից, մինչև վերջին պահն էլ ակնկալում եմ արդար վճիռ, ես հիմա հակառակ պնդում չեմ անելու»,-հայտարարեց Թովմասյանը: