ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անհայտ անձը վնասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանների ապակինները․ ՔԿ

Անհայտ անձը վնասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանների ապակինները․ ՔԿ

Նկատի ունենալով, որ երեկ բազմաթիվ լրատվամիջոցներ բանավոր հարցեր են ուղղել երեկ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հնարավոր կրակոցների վերաբերյալ՝ տեղեկացնում եմ հետևյալը։ Հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
 
2023թ․ մայիսի 3-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 03-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ վնասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանների ապակինները անհայտ առարկայի միջոցով՝ իր կարծիքով օդաճնշիչ ատրճանակով։ Արդյունքում կրթահամալիրին պատճառել է գույքային վնաս:
 
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։
 
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում 22 վնասվածք է հայտնաբերվել կրթահամալիրի պատերին և լուսամուտներին։ Դեպքի վայրում հրազենային կրակոցների, մետաղական փամփուշտների հետքեր չեն հայտնաբերվել։
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։
 
Քննչական և վարութային գործողություններ են կատարվում պարզելու կատարվածի հանգամանքները, հանցագործության հնարավոր գործիքը, ինչպես նաև՝ հայտնաբերելու առերևույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց։
 
Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։

  • Կիսվել: